Լեզվաբանական ամսագիր # 21

Բովանդակություն

  • Բառերի ու արտահայտությունների հետքերով
  • Ինչպես բառերը դասավորել այբբենական կարգով
  • «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»
  • Հարցեր, հանելուկներ
  • Շաբաթվա օրերը հայկյան տոմարով

«Չեմ հասկանում»․․․ կենդանին

Ավստրալիա բառացի նշանակում է «հարավային (երկիր)»։ Երբ եվրոպացիներն առաջին անգամ ոտք դրին հեռավոր հարավային այդ կուսական երկիրը, նրանց ուշադրությունը գրավեց չտեսնված ու չլսված մի կենդանի՝ անհամաչափ ոտքերով ու պարկաձև փորով։ Զարմանալի այդ կենդանու ոչ միայն կերպարանքը, առջևի ու ետևի ոտքերի անհամաչափ երկարությունը, այլև այն, որ պարկաձև փորում նա կրում էր իր ձագին, զարմացրել էին «չտես» եվրոպացիներին։ Ու նրանք դարձան բնիկներին և հարցրին.
—Ի՞նչ է սա։
Բնիկները, ձեռքները, ուսները շարժելով պատասխանեցին.
—Կեն-գու-րու (քեն-գու-րու)։
Այսինքն՝ «Ես քեզ չեմ հասկանում»։
Եվ այս պատասխանը եվրոպացիներն ընդունեցին իբրև կենդանու անուն, որն այդպես էլ կպավ-մնաց։
Ավելին։ Քանի որ Ավստրալիան կենգուրուների հայրենիքն էր, երկիրն ամբողջ ստացավ պատվավոր մի անվանում. այժմ շատ հաճախ Ավստրալիա ասելու փոխարեն այն շրջասությամբ կոչում «Կենգուրուների երկիր»։ Եվ սա տարածված սովորություն է լեզուներում. աշխարհները կամ քաղաքները շրջասությամբ կոչում են իրենց համար բնորոշ մի որևէ երևույթի կամ առարկայի անունով։ Այդպես Արևելքի հայտնի հայտնի աշխարհը՝ Ճապոնիան, անվանում են նաև «Ծագող արևի երկիր», Կանադան՝ «Կաղնու տերևի երկիր», Լիբանանը՝ «Մայրիների երկիր», Եգիպտոսը՝ «Բուրգերի երկիր», նաև «Նեղոսի պարգև», Վիեննան՝ «Վալսերի մայրաքաղաք», ալժիրյան էլ-Ուեդ փոքրիկ բնակավայրը՝ «Հազար գմբեթների քաղաք» (այստեղ գմբեթարդ տանիքներով բազում տներ կան), Վենետիկը՝ «Գոնդոլների քաղաք»…

Նյութը թվայնացրեց 5-րդ դասարանցի Ալիսա Արշակյանը
Աղբյուրը՝ Պետրոս Բեդիրյան «Բառերի խորհրդավոր աշխարհում»

Սովորեցի՞ք բառերը դասավորել այբբենական կարգով։ Հիմա խաղացեք 5-րդ դասարանցի Արսինե Կարապետյանի առաջարկած խաղը և ստուգեք, թե որքանով եք լավ կարողանում դասավորել բառերը այբբենական կարգով, խաղալու համար անցնել հղումով՝

Հարցեր, առաջադրանքներ։ Առաջարկում է 4-րդ դասարանցի Մանանա Ղազարյանը։

Գտի՛ր թաքնված բառերը։

աղծիկ-
առծ-
ծանհեվի-
ատուպհան-
րեախե-

Ավարտի՛ր նախադասություները։

Երբ արջը զարթնեց տեսավ, որ….
Ծաղիկը չորացել էր, մի տղա որոշեց…

Գուշակի՛ր հանելուկը։

Երբ կտրտում մանրիկ- մանրիկ,
Լացացնում  է ինձ և քեզ,
Անունն ասա, թե գիտես:

4-րդ դասարանցի Արփի Փարադյանն էլ հիշեցնում է, թե ինչպես են հնում կոչել շաբաթվա օրերը հայկյան տոմարով։

Իսկ դուք գիտե՞ք, որ հնում շաբաթվա օրերը հայկական տարբերակով այսպես էին հնչում՝

Արեգ – կիրակի
Լուսին – երկուշաբթի
Հրատ – երեքշաբթի
Փայլածու – չորեքշաբթի
Լուսնթագ – հինգշաբթի
Արուսյակ – ուրբաթ
Երևակ – շաբաթ

Ինձ ամենաշատը դուր եկավ այս մասը՝

Արեգ – կիրակի
Լուսին – երկուշաբթի
Հրատ – երեքշաբթի
Փայլածու – չորեքշաբթի
Լուսնթագ – հինգշաբթի
Արուսյակ – ուրբաթ
Երևակ – շաբաթ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով