Նախագիծ՝ իմ կենդանին

Մեկ տարի առաջ ես և իմ եղբայրը ունեինք Տաքսա շուն։ Նրա անունը Տոգո էր։ նա շատ լավն էր, միշտ ուզում էր ինձ հետ խաղալ շրջվում էր մեջքի վրա և ինձ հետ խաղում։ Ես նայև ջղայնանում էի նրա վրա երբ ինձ վրա հաչում էր։ Բայց մի օր նա սատկեց։

Կորած աղջիկը

Կար — չկար մի տղա կար, այդ տղան շատ աշխատասեր էր և աղքատ, բայց նա կարողանում էր թարգմանել և խոսել տարբեր լեզուներով։ Մի օր նա տեսավ մի աղջկա և այդ աղջիկը օրիորդ էր, նա կորած էր և տղան որոշեց օգնել նրան։ Այնտեղ շատ տղաներ կային, դրա համար նա օգնություն չէր ուզում, բայց երբ եկավ այդ տղան և առաջարկեց օգնել, նրան նա համաձայնվեց որովհետև նա խիզախորեն եկել էր և օգնություն պահանջել, պատկերացնու՞մ եք՝ դեռ երբեք ոչ մեկ օրիորդին օգնություն չեր առաջարկել։ Աղջիկը թագավորությունից էր և, ով հաղթեր հսկա վիշապի այդ թագավորությունում, նա կխնդրի թագավորի աղջկա ձեռքը։ Աղջիկը թագավորի դուսրն էր, դրա համար հրավիրեց վիշապների հետ կռվելու և տղան համաձայնվեց։ Տղան օգնեց օրիորդին և միասին գնացին թագավորություն, և երբ եկավ կռվի ժամը տղան մի քիջ լարվել էր, բայց երբ հիշեց, որ նա կարողանում է խոսել վիշապների լեզվով՝ ուղղվեց։ Գնաց, կռվեց, հաղթեց, խնդրեց աղջկա ձեռքը, հարստացավ, ամուսնացավ և ուրախ ապրեց։

Առաջադրանքներ դասարանում և տանը կատարելու համար

1.Կետերը փոխարինի´ր  գ, կ կամ ք տառերով (գ-կ-ք —ի ուղղագրությունը տե՛ս այստեղ): Շարքի անծանոթ բառերը բացատրի՛ր:

Թար․մանել, հա.ուստ, կար., պար.ևատրել, եր.իչ, o.ուտ, անեծ., սայթա.ել, զոր., վար.աբեկել, գր.ել, ձա.ուկ

Թարգմանել, հագուստ, կարգ, պարգևատրել, երգիչ, oգուտ, անեծք, սայթաքել, զորք, վարկաբեկել, գրկել, ձագուկ

2.Կետերը փոխարինի´ր  դ, տ կամ թ տառերով  (դ-տ-թ—ի ուղղագրությունը տե՛ս այստեղ): Շարքի  անծանոթ բառերը բացատրի՛ր:

Ար.են, հաղոր.ել, արևմու.ք, զվար., սաղար.ախիտ, բր.ոտ. ժողովուր., հեր., օրիոր., ըն.ունակ, ար.աքին, չորրոր., մար.կային. փար.ամ:

Արդեն, հաղորդել, արևմուտք, զվարթ, սաղարթախիտ, բրդոտ. ժողովուրդ, հերթ, օրիորդ, ընդունակ, արտաքին, չորրորդ, մարդկային. փարթամ:

3. 1-ին և 2-րդ շարքի բառերը գործածելով մի սիրուն պատմություն հորինի՛ր։

Կորած աղջիկը

Կար — չկար մի տղա կար, այդ տղան շատ աշխատասեր էր և աղքատ, բայց նա կարողանում էր թարգմանել և խոսել տարբեր լեզուներով։ Մի օր նա տեսավ մի աղջկա և այդ աղջիկը օրիորդ էր, նա կորած էր և տղան որոշեց օգնել նրան։ Այնտեղ շատ տղաներ կային, դրա համար նա օգնություն չէր ուզում, բայց երբ եկավ այդ տղան և առաջարկեց օգնել, նրան նա համաձայնվեց որովհետև նա խիզախորեն եկել էր և օգնություն պահանջել, պատկերացնու՞մ եք՝ դեռ երբեք ոչ մեկ օրիորդին օգնություն չեր առաջարկել։ Աղջիկը թագավորությունից էր և, ով հաղթեր հսկա վիշապի այդ թագավորությունում, նա կխնդրի թագավորի աղջկա ձեռքը։ Աղջիկը թագավորի դուսրն էր, դրա համար հրավիրեց վիշապների հետ կռվելու և տղան համաձայնվեց։ Տղան օգնեց օրիորդին և միասին գնացին թագավորություն, և երբ եկավ կռվի ժամը տղան մի քիջ լարվել էր, բայց երբ հիշեց, որ նա կարողանում է խոսել վիշապների լեզվով՝ ուղղվեց։ Գնաց, կռվեց, հաղթեց, խնդրեց աղջկա ձեռքը, հարստացավ, ամուսնացավ և ուրախ ապրեց։

Փոքրիկ պատմություն

Կար — չկար մի աղջիկ կար։ Այդ աղջիկը ապրում էր գյուղում սովորական կյանքով, մինչև մի օր աղջկա կյանքը                  դժվարացավ, նրա մայրը մահացել էր և նա շատ նուրբ աղջիկ էր, նրա վրա էր ամբողջական գործը, չնայած այն բանին, որ հայրիկը նրա հետ էր։ Նա ամեն օր սրբում էր պատուհանները։ Նա երբեք այսքան ծանր գործեր չեր արել։ Նա ուներ փոքր եղբայր և, երբ նա մեծացավ, աղջկան սկսեց օգնել։  Աղջիկը շատ էր ուրախանում, երբ նրա եղբայրը սկսում էր նրան օգնել։

Բ-Պ-Փ տառերի ուղագրությունը

Նուր.,  սր.ել,  դար.ին,  խա.ել,  թ.րտալ,  եր.ներանգ,  եր.եք,  համ.ուրել,  փր.րել, հինգշա.թի, ճամ.որդ,  դար.աս,  ճանա.արհ,  խա.կանք,  աղ.անոց,  ի.րև,  եղ.այր:

 

Նուրբ,  սրբել,  դարբին,  խաբել,  թպրտալ,  երփներանգ,  երբեք,  համբուրել,  փրկրել, հինգշաբթի, ճամփորդ,  դարպաս,  ճանապարհ,  խաբկանք,  աղբանոց,  իբրև,  եղբայր:

Ամերիկայի հայտնագործումը. մաս 2

Թագավորական թարգմանիչը կղզու բնակիչներին հարցեր է տալիս լատիներեն, հունարեն, անգամ հայերեն, բայց՝ անօգուտ: Նրան չեն հասկանում: Իսպանացիներին զարմացնում էր բնիկների ոսկյա զարդերի առատու­թյունը, որը նրանք հեշտությամբ փոխանակում էին շատ հասարակ իրերի հետ: Այդ կղզին իսպանական տիրապե­տություն հայտարարելուց հետո, Կոլումբոսը շարունակում է նավարկել դեպի արևմուտք և հայտնագործում է Կուբա կղզին:
Կոլումբոսը կարծում էր, թե ինքը հասել է Չինաստանի արևելյան ափերը, Հնդկաստան, սակայն նա այստեղ չտե­սավ ոչ հարուստ քաղաքներ, ոչ թանկ­արժեք քարեր ու ոսկի և ոչ էլ համե­մունք: Փոխարենը նրանք առաջին ան­գամ ծանոթանում են ծխախոտի գործա­ծությանը, կարտոֆիլի, լոլիկի, սեխի, եգիպտացորենի և եվրոպացիներին մինչ այդ անծանոթ շատ այլ մշակա­բույսերի, որոնք հետագայում տարած­վեցին բոլոր մայրցամաքներում:

 

Երկար փորձություններից ու մեծ արկածներից հետո 1493 թվականի հու­նիսի 16-ին Կոլումբոսը վերադառնում է Իսպանիա: Իսպանիայում նա ընդունվեց մեծ շուքով ու ցնծությամբ և թագավորական հրովարտակով մեծարվեց որպես ծովակալ և հայտ­նագործված երկրների փոխարքա: Նրա հաղթանակը լիակատար էր: Դրանից հետո Կոլումբոսը 1493-1504 թվականների ընթացքում ևս երեք անգամ ուղևորվեց դեպի արևմուտք, հայտնաբերեց նորանոր կղզիներ ու երկրներ, սակայն մինչև իր կյանքի վերջն էլ նա համոզված էր, որ հասել է Ասիայի արևելյան ափերին՝ Հնդկաստան: Նույնիսկ տեղաբնիկներին սխալմամբ հնդկացիներ անվանեց:
Կոլումբոսի մահից հետո մարդիկ իմացան, որ նրա հայտնաբերածը ոչ թե Ասիան է, այլ Նոր աշխարհ: Կոլումբոսի մեծագույն սխալը աշխար­հագրական մեծագույն հայտնագործության պատճառ էր դարձել:
Իսկ ինչո՞ւ Նոր աշխարհը Կոլումբիա կոչվելու փոխարեն անարդա­րացիորեն Ամերիկա կոչվեց: Նոր աշխարհամասը Ամերիկա անվանվեց ի պատիվ մեկ այլ ճանապարհորդի՝ Ամերիգո Վեսպուչիի, որն առաջինը այն կարծիքը հայտնեց, որ Կոլումբոսը հայտնագործել է ոչ թե Ասիա տանող նոր ծովային ուղին, այլ Նոր աշխարհ:

Ամերիկայի հայտնագործումը. մաս I

Ինչպես գիտենք, միջին դարերում Հնդկաստանը և Չինաստանը հա­րուստ երկրների համբավ ունեին: Վաճառականներն այնտեղից բերում էին թանկարժեք ապրանքներ՝ մարգարիտ, սուրճ, թեյ, համեմունք, մետաքս, ոսկի, արծաթ: Նրանք այդ երանելի երկրներ էին հասնում կիզիչ անապատներով, բարձրաբերձ լեռներով ու խորը կիրճերով անցնող, վտանգներով լի ճանապարհներով: Մյուս կողմից էլ ավազակներն ու ծովահենները փակել էին դեպի Հնդկաստան և Չինաստան տանող քարավանային ճանապարհները, և անխնա կողոպտում էին վաճա­ռականներին կամ էլ նրանցից պահանջում էին բարձր մաքսեր: Դրա համար էլ շատերի ցանկությունն էր գտնել դեպի Հնդկաստան և Չինաստան տանող կարճ ու ապահով ճանապարհներ: Այդ շատերից մեկն էր նաև Քրիստափոր Կոլումբոսը:

 

Արևելքի երկրների ճո­խությունների մասին նա կարդացել էր Մարկո Պոլոյի գրքից: Կոլումբոսը ընդունում էր Երկրի գնդաձևությունը: Նա ուսումնասիրել էր ժամանակի աշխարհի նոր քարտեզները, որտեղ Եվրոպայից արևմուտք պատկերված էին Ասիայի արևելյան ափերը:
Նա իր այդ ծրագիրը ներկայացնում է Պորտուգալիայի թագավորին: Սակայն մերժում ստանալով՝ թողնում է այդ երկիրը և տեղափոխվում Իսպանիա: Այստեղ երկար ժամանակ բանակցում է Իզաբելա թագուհու հետ: Թագուհին համաձայնում է աջակցել Կոլումբոսին՝ իրականացնելու իր համարձակ ծրագիրը: Եվ ահա, 1492 թվականի օգոստոսի 3-ին Կոլումբոսի երեք նավից բաղկացած նավախումբը 90 հոգանոց անձնակազմով դուրս է գալիս իսպանական Պալոս նավահանգստից և ուղղություն վերցնում դեպի արևմուտք:
Որոշ ժամանակ անց նավա­խմբում խռովություն է բարձրանում: Խռովարարները Կոլումբոսից պահանջում են անհապաղ Իսպանիա վերադառնալ: Կոլումբոսին դժվարությամբ հաջողվում է խաղաղեցնել անձնակազմին և շարունակել ճանապարհը: Հոկտեմբերի 12-ին՝ գիշեր­վա 2-ին, առջևից ընթացող նավից լսվում են «ցամաք, ցամա՜ք» բա­ցականչությունները: Առավոտյան ճանապարհորդների առջև գծագրվում են գեղեցիկ կղզու՝ փարթամ բուսականությամբ ծածկված ափերը: Կոլումբոսը կղզին անվանում է «Սան Սալվադոր», այսինքն՝ «Սուրբ Փրկիչ»: Կոլումբոսի և նրա մարդկանց ուրախությունն անսահման մեծ  էր: Կոլումբոսին թվում էր, թե իրոք իրականացել էր իր մտահղացումը:

Սասունցի Դավիթ պոեմից կտրված հատված

Դարձե՛ք եկած ճանապարհով

Ձեր հայրենի հողը Մըսրա.Բայց թե մին էլ զենք ու զոռովՎեր եք կացել դուք մեզ վըրա,

Հորում լինեն քառսուն գազ խորԹե ջաղացի քարի տակին, —Կելնեն ձեր դեմ, ինչպես էսօր,Սասմա Դավիթ, Թուր-Կեծակին։

Էն ժամանակ աստված գիտի,Ով մեզանից կըլնի փոշման.Մե՞նք, որ կելնենք ահեղ մարտի,Թե՞ դուք, որ մեզ արիք դուշման։