Մայրենիի ստուգատես

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը:

Ագռավ

Ագռավները շատ խելացի թռչուններ են, բայց մարդիկ նրանց այդքան էլ չեն սիրում: Եվ դա իր պատճառն ունի: Այս թռչունները գողանում են մարդկանց իրերը: Կարող են նաև հարձակվել տնային կենդանիների վրա և փչացնել այգիների բերքը

Ագռավները շատ խելացի թռչուններ են: Նրանք կարող են սնունդ ձեռք բերելու համար հետաքրքիր միջոցներ գտնել։ Օրինակ՝ ընկույզ կոտրելու համար նրանք թռչում են բարձր և այնտեղից ընկույզը գցելով գետնին՝ կոտրում, ուտում են։  Իսկ մեծ քաղաքներում ագռավները ընկույզը  նետում են խաչմերուկներում, որտեղ դրանք մեքենաների անիվներ տակ կոտրվում են: Ագռավները սպասում են կարմիր լույսին, որ մեքենաները կանգնեն, և իրենք կարողանան ընկույզն ուտել։

Ագռավները սարերում մարդկանց վրա մեծ քարեր են գլորում, որպեսզի մարդիկ հեռանան իրենց բներից:

Ագռավները կարող են բառեր ասել։ Տարբեր կռկռոցներով կարող են նաև  տեղեկացնել իրենց  ընդհանուր հավաքների, սպառնացող վտանգների կամ սննդի մասին։

Ագռավները միասեր թռչուններ են: Եվ երբ նրանք ընտրում են իրենց զույգին, ամբողջ կյանքն անցկացնում են նրա հետ, և զույգի մահից հետո նոր զույգ չեն փնտրում:

Կան նաև սպիտակ ագռավներ։ Սակայն նրանք արագ ոչնչանում են։ Սպիտակ գույնը թույլ չի տալիս ազատ և արդյունավետ որս անել կամ թաքնվել գիշատիչներից:

Առաջադրանք

  1. Տեքստից դո´ւրս գրիր մեկ պատճառ, որի համար մարդիկ կարող են չսիրել ագռավներին:

Այս թռչունները գողանում են մարդկանց իրերը։

  1. Տեքստից դո´ւրս գրիր ագռավի՝ ընկույզ կոտրելու մեկ օրինակ:

Օրինակ՝ ընկույզ կոտրելու համար նրանք թռչում են բարձր և այնտեղից ընկույզը գցելով գետնին՝ կոտրում, ուտում են։

  1. Տեքստից դո՛ւրս գրիր՝ ի՞նչ են անում ագռավները, երբ սարերում մարդիկ մոտենում են նրանց բներին:

Ագռավները սարերում մարդկանց վրա մեծ քարեր են գլորում, որպեսզի մարդիկ հեռանան իրենց բներից:

 

 

  1. Ընդգծի´ր սխալ պատասխանը։
  • Ագռավներն իրենց զույգի մահից հետո նոր զույգ են ընտրում,
  • Ագռավներն իրենց ընկերոջ մահից հետո նոր զույգ չեն ընտրում:

 

  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։
  • Սպիտակ ագռավները ոչնչանում են, որովհետև մարդիկ նրանց որսում են:
  • Սպիտակ ագռավները ժամանակի ընթացքում սևանում են:
  • Սպիտակ ագռավները ոչնչանում են, որովհետև գույնի պատճառով չեն կարողանում թաքնվել թշնամիներից:
  • Սպիտակ ագռավներ չեն լինում:
  1. Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար ագռավների մասին:
    Ես իմացա, որ շատ՝ խելացի կենդանիներ են, որ ընկույզը գցում են բարձր տեղից որպեսզի ընկույզը կոտրվի և ագռավը դա ուտի
  2. Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները։
    շատ  — քիչ
    բարձր — ցածր
    մեծ — փոքր
    արագ — կամաց
  3. Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված 2 բառ:

Քարեր

գիշատիչներ

 

  1. Ըստ տեքստի՝ ագռավներն ինչպիսի՞ն են: Գրի՛ր 2 բառ։

Ագռավները շատ խելացի թռչուններ են։

  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։ «Թռչել», «ուտել» բառերը ցույց են տալիս.
  • առարկա,
  • թիվ,
  • հատկանիշ
  • գործողություն:

Մայրենիի ստուգտես․ Չորրորդ կետ

Դեպի ամպոտ վայր

Լինում է չի լինում մի ամպոտ վայր է լինում։ Այնտեղ ոչ ոք ապրելիս չի լինում, բայց մարդիկ գնում են այդտեղ և չեն վերադառնում։ Օրերից մի օր մի աղջիկ որոշում է գնալ և մանալ,  թե այնտեղ ինչ-որ վախենալու հրեշ կա՞, թե ոչ և ընկնում ճանապարհ դեպի ամպոտ վայր։ Շուտով նա հասավ ամպոտ վայրը, բայց ոչ մի բան չէր երևում, և նա կորավ, շուտով նա հասկացավ, որ վախենալու բան չկա, ուղղակի ամպոտ էր և ոչ մի բան չէր երևում։ Նրա բախտը բերել էր, որ նրա մոտ լապտեր կար և նա կարողացավ գտնել տան ճանապարհը։

Ամառային ճամբարի առաջին շաբաթը

Բարև ձեզ այսօր ես կպատմեմ թե ինչ եմ արել ամառային ճամբարի առաջին շաբաթը։ Մենք մայիսի 30-ին արեցինք մեր լողափի բացումը, իսկ հետո արեցինք լողասգեստերի բեմականացումը, իսկ հունիսիս մեհին մենք առավոտյան գնացինք մայր դպրոցոց հակաբացիլ կամիտաս նախագծին մասնաքցելու և Արթուր Շահնազարյանի հետ երգելու։ Այնուհետև գնացինք դպրոց մեզ հյուրասիրեցին պաղպաղակներ, իսկ հետո գնացինք Տերյանի այգի այնտեղ՝ քայլեցինք, ուրախացանք, պղպջակներով խաղացինք, իսկ հետո վերադարձանք դպրոց։

Ամփոփում ենք ուսումնական 3-րդ շրջանը (փետրվար-մայիս)

Ուսումնական նախագիծ

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարաններ

Նախագծի տևողությունը՝ մայիսի 23- հունիսի 3

Նպատակը՝ ուսումնական 3-րդ շրջանի ամփոփում

Իրականացման ընթացքը՝ 

Սովորողները բլոգներում պատմում-ներկայացնում են մայրենի առարկայի ուսումնական 3-րդ շրջանի նախագծերի, դրանց ընթացքի, այդ նախագծերին իրենց մասնակցության մասին (չմոռանալով դնել հղումներ):

Ուսումնական 3-րդ շրջանի ընթացքում (փետրվարի 1-մայիսի 27)  մայրենիից իրականացրել ենք հետևյալ նախագծերը՝

Ես այսօր կներկայացնեմ թե ինչ աշխատանք եմ արել երրորդ ուսումնական շրջանի ժամանակ։

Ահա իմ փետրվար ամսվա աշխատանքները — https://naregasparyan.edublogs.org/2022/02/

Իսկ հիմա իմ մարտ ամսվա աշխատանքները — https://naregasparyan.edublogs.org/2022/03/

Սա իմ ապրիլյան աշխատանքները — https://naregasparyan.edublogs.org/2022/04/

Սա մաիսյան աշխատանքները — https://naregasparyan.edublogs.org/2022/05/

Վաղը մեկնարկելու է ուսումնական չորրորդ շրջանը։ Ես կատարել եմ իմ գբոլոր թեստերը և ֆլեշմոբերը ինձ դրանք շատ էին դու եկել։ Դրանք ինձ օգնել են ավեի շատ ան իմանալ։

Իսկ սա իմ մայրենիի բաժինն հղումը ներքևում է

https://naregasparyan.edublogs.org/category/%D5%B4%D5%A1%D5%B5%D6%80%D5%A5%D5%B6%D5%AB/

Իսկ սա իմ մայրենիի ստուգատես բաժինն է։

https://naregasparyan.edublogs.org/category/%d5%b4%d5%a1%d5%b5%d6%80%d5%a5%d5%b6%d5%ab%d5%ab-%d5%bd%d5%bf%d5%b8%d6%82%d5%a3%d5%a1%d5%bf%d5%a5%d5%bd/

Երազանքների աշխարհ

Լինում է չի լինում մի  աղջիկ է լինում նրա անունը Մանե էր։ Նա ապրում էր երկիր մոլորակի թագավորությունում, բայց նա թագավորի աղջիկն էր։ Մի օր Մանեն ուզեց ճանափորդել սակայն չգիտեր ուր գնար և մտածեց թաքուն գնա բացահայտի աշխարհը։ Մանեն հաջոդ օրը ընկավ ճամփա և հանդիմեց շատ տարբեր և հետաքրքիր մողոեսների հանդիպեց, բայց նրան դրանք չհետաքրքրեցին, որովհետև նրան պետք էր ավելի հետաքրքրող բաներ։ Միքանի ժամ հետո նա հնդիպեց երազների աշխարհցին և ուրախացավ բայց նա չգիտեր  ինչ անել շուտով նա հասկացավ, որ շատ վատ բան է արել նա թաքուն գնացել էր ուրիշ երկիր և հիմա չգիտի ինչ անի։ Նա երկար ժամանակ լացում էր , բայց հետո մի անծանոթ մոտեցավ հտաքրքրվեց հասկացավ, որ լավ կլինի օգնի և նա նրան օգնեց գտնել թագավորությունը։

Կամակոր  թագավորը

Լինում է, չի լինում ̀ մի  կամակոր  թագավոր  է  լինում:Մի  օր  նա  կանչում է  իր  երկրի  բոլոր   դեր□ակներին  և  հրամայում, թե  ինձ  համար  մի  այնպիսի  վերմակ  կարեք, որ  հասակիս  համեմատ  լինի ̀ ոչ  երկար, ոչ  կարճ:Ոչ մի   դերձակ  չի  կարողանում  թագավորի  հրամանը  կատարել, բոլորի  գլուխներն  էլ  կտրել  է  տալիս:

Օրերից  մի  օր  թագավորի  մոտ  մի  դերձակ  է  գալիս:

— Թագավորն  ապրած  կենա, -ասում  է  նա, —  ես  քո  ուզած  վերմակը  կկարեմ:Ոչ  երկար  կլինի, ոչ կարճ:

— Լավ, — ասում է թագավորը, — բայց  տես,  եթե  մի  փոքր  երկար  եղավ  կամ  կարճ, իմացած  լինես ̀ գլուխդ  կտրելու  եմ:

-Համաձայն   եմ, թագավորն  ապրած  կենա, թե  չկարողացա ̀  գլուխս  կտրի:

Դերձակը  գնում  է  մի  վերմակ  կարում,  դիտմամբ  էլ  մի  քիչ  կա□ճ  է  անում:Տանում  է,  դնում     թագավորի  առաջ:Փեշի  տակ  էլ  թաքուն  մի  ճիպոտ  է  պահած  լինում:

-Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը ̀  գլուխ  տալով, — քո  ուզած  վերմակը  կարել  եմ:Տես ̀  կհավանե՞ս:

-Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս, —  ասում  է  թագավորն  ու  պառկում  թա□տին, վերմակը  քաշում  վրան:Վերմակը  հազիվ  ծնկներին  է  հասնում, ոտքերը  բաց  են  մնում:

Դերձակն  իսկույն  փեշի  տակից  հանում  է ճիպոտը  և  խփում  թագավորի  ոտքերին:

-Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը, — ամեն  մար□  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:

Թագավորն  ամիջապես  ոտքերն  իրեն է  քաշում,  թաքցնում  վերմակի  տակ:

Կամակոր  թագավորն  այլևս  ոչինչ  չի  կարողանում  ասել:Նույնիսկ  մեծ –մեծ   նվերներ  է տալիս  ու  ճանապարհ  դնում  հնագետ  դերձակին:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
դերձակներին, կարճ, թախտին, մարդ

2.Ի՞նչ  է  նշանակում  «դերձակ»  բառը.                                                                                                            Կարուձև անող արհեստավոր:

3. Ո՞ր   դարձվածքի   իմաստն  է  սխալ  բացատրված.

ա/ գլուխը  դատարկ   —  հիմար, անխելք, տգետ

բ/ թև առնել  —  ոգևորվել, ոգեշնչվել

գ/ կողը  հաստ – համառ, կամակոր, ինքնասածի

դ/ ձեռք մեկնել —  ձեռքով անել, հեռանալ

4. Տրված  բառերից  ո՞րն  է  ածանցավոր.

ա/ օրերից

բ/  գլուխ

գ/ թագավոր

դ/ ոչինչ

5.Ի՞նչ  խոսքի  մաս  են  տեքստում ընդգծված  բառերը:

երկիր — գոյական

երկար — ածական

դերձակ — գոյական

ասում է — բայ

6. Տեքստից  դո՛ւրս  գրիր  մեկական  պատմողական  և  հարցական   նախադասություն:

Լինում է, չի լինում ̀ մի  կամակոր  թագավոր  է  լինում:

Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս, —  ասում  է  թագավորն  ու  պառկում  թախտին, վերմակը  քաշում  վրան:

7. Կետադրի՛ր  հետևյալ  նախադասությունը.

Դերձակը  հասկացավ, որ  թագավորը  հիմար է:

8. Ի՞նչն  է  ստիպում  թագավորին  նման հրաման  արձակել:

Ոչ մի   դերձակ  չի  կարողանում  թագավորի  հրամանը  կատարել

9. Ի՞նչ  հնարամտության  է  դիմում  դերձակը:

Գլուխներն  էլ  կտրել  է  տալիս:

10. Ժողովրդական  ո՞ր  ասացվածքն  է  օգտագործված  տեքստում:

Ամեն  մարդ  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:

11. Կամակոր  թագավորին  պատժելու  մի  հնարք  էլ  մտածիր  դու:

Ես կամակոր թագավորին մուրճով կխփեի։

12. .Ինչպե՞ս  ինքդ  կվերնագրեիր  տեքստը:

Հիմար թագավորը։

Ճամփորդություն դեպի բջնի

Երեկ ես ճամփորդել եմ դիպի Բջնի։ Այնտեղ՝ լավ եղանակ էր, բնությունը գեղեցիկ էր, ուրախ էր։ Նախ մենք գնացինք Բջնիի դպրոց և այնտեղի չորրորդ դասարանի սովորողների հետ տարբեր երգեր երգեցինք։ Հետո մենք  գնացինք երկու եկեղեցի՝ մեկը շատ հին մյուսը ոչ այդքան։ Ես մի քիչ վախեցա շատ հին եկեղեցու նկարից։ Բայց նախքան եկեղեցի մտնելը մենք ընդմիջեցինք։ Ինձ այդ ճամփորդությունը շատ դուր եկավ։