Ձմեռային գիշեր

Շուտով կգա ձմեռը և բոլորը կգնան իրենց տները։ Մի քանի օր հետո եկավ ձմեռը և այդ գիշերը սկսվեց անծանոթ ձայներ գալ և բոլորը վախեցան։ Շուտով ձայները ավարտվեցին և բոլորը ուրախացան, բայց դա տևեց մի քանի րոպե, ձայներից հետո  սկսվեց դռները և պատուհանները դղկդղկալ։ Հանկարծ պատուհանից  մի տուփ ընկավ՝  նվերի պես փաթեթավորված և այդ պահին երեխաներից մեկը վազեց տուփի մոտ և տեսավ, որ  նվեր է։ Երեխան բացականչեց․ <<ա՜յ, սա նվեր է, գնամ բոլորին ցույց տամ։>> Երեխան շատ ուրախացավ, երբ տեսավ նվերը։ Նա նայև ցույց տվեց իր մայրիկին և հայրիկին, որոնք գուշակեցին, որ դա Ձմեռ պապիկի պարկից է ընկե,լ երբ նա թռչում էր և նաև գուշակեցին, որ այդ ձայները գալիս էին սահնակի արագ օդից։ Նվերի մեջ դրված էր փափուկ խաղալիք, որը ուզել էր հենց այդ երեխան։ Նա շատ ուրախացավ երբ իմացավ դրա մասին։

Կորած աղջիկը

Կար — չկար մի տղա կար, այդ տղան շատ աշխատասեր էր և աղքատ, բայց նա կարողանում էր թարգմանել և խոսել տարբեր լեզուներով։ Մի օր նա տեսավ մի աղջկա և այդ աղջիկը օրիորդ էր, նա կորած էր և տղան որոշեց օգնել նրան։ Այնտեղ շատ տղաներ կային, դրա համար նա օգնություն չէր ուզում, բայց երբ եկավ այդ տղան և առաջարկեց օգնել, նրան նա համաձայնվեց որովհետև նա խիզախորեն եկել էր և օգնություն պահանջել, պատկերացնու՞մ եք՝ դեռ երբեք ոչ մեկ օրիորդին օգնություն չեր առաջարկել։ Աղջիկը թագավորությունից էր և, ով հաղթեր հսկա վիշապի այդ թագավորությունում, նա կխնդրի թագավորի աղջկա ձեռքը։ Աղջիկը թագավորի դուսրն էր, դրա համար հրավիրեց վիշապների հետ կռվելու և տղան համաձայնվեց։ Տղան օգնեց օրիորդին և միասին գնացին թագավորություն, և երբ եկավ կռվի ժամը տղան մի քիջ լարվել էր, բայց երբ հիշեց, որ նա կարողանում է խոսել վիշապների լեզվով՝ ուղղվեց։ Գնաց, կռվեց, հաղթեց, խնդրեց աղջկա ձեռքը, հարստացավ, ամուսնացավ և ուրախ ապրեց։

Փոքրիկ պատմություն

Կար — չկար մի աղջիկ կար։ Այդ աղջիկը ապրում էր գյուղում սովորական կյանքով, մինչև մի օր աղջկա կյանքը                  դժվարացավ, նրա մայրը մահացել էր և նա շատ նուրբ աղջիկ էր, նրա վրա էր ամբողջական գործը, չնայած այն բանին, որ հայրիկը նրա հետ էր։ Նա ամեն օր սրբում էր պատուհանները։ Նա երբեք այսքան ծանր գործեր չեր արել։ Նա ուներ փոքր եղբայր և, երբ նա մեծացավ, աղջկան սկսեց օգնել։  Աղջիկը շատ էր ուրախանում, երբ նրա եղբայրը սկսում էր նրան օգնել։