Ամառային արձակուրդներ

Ամառային արձակուրդներին ես բնակվում էի Գավառ քաղաքում տատիկիս և պապիկիս տանը: Ես և իմ եղբայրը՝ Գեղամը իրար հետ  խաղում էինք, մի քանի օր հետո մենք գնացինք Սևանալիճ, այնտեղ լողացինք, ջրում գնդակ խաղացինք: Մի քանի օր անց ընտանիքով գնացինք Արցախ: Արցախում սիրում ենք գնալ Տատիկ-Պապիկ արձանի մոտի այգին: Նաև գնում էինք Շուշի բերդ-ամրոց: Առաջ Շուշի բերդի պարիսպների մի մասը ծառաել է որպես շուկա:Արցախում կար մի անտառ, որտեղ թրթուրները կերել էին բոլոր ծառերի տերևները, այնտեղ կային միլոնավոր թրթուրներ, ամենուր՝ կեսը դեռ ուտում էին ծառերի տերևները, կեսը գետնին էին, կեսը տաղավարներում: Մեզ ասացին, որ մեկ ամսից  բոլոր թրթուրները կդառնան թիթեռ և կհեռանան այդտեղից: Ես մտածում եմ, որ հնարավոր է մի թռչնի տեսակ է անհետացել այդ պատճառով շատացել են թրթուրները: (Թիթեռներին և թրթուրներին ավելի լավ ծանոթանալու համար սեղ մեք հետևյալ հղումը):Մենք դեռ Արցախում նեք, այստեղ Կորոնավիրուսը շատ քիչ տարածում ունի: Բայց վարակի տարածումը կանխելու համար մենք բոլորս պետք է պահպանենք հիգենայի կանոնները: Մաղթում եմ բոլորին առողջություն: