Մի անգամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝ բոլոր տանձերը հասել են: Տանձերը, ախր, միշտ այդպես են, ոչ ոքի ոչինչ չեն ասում, բայց իրենց համար հասնում են, և մի գեղեցիկ օր էլ տեսնում ես՝ արդեն հասել են, ու եկել է քաղելու ժամանակը:
«Ափսոս, որ սանդուղք չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: — Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:
Բայց այդ պահին նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:
Հարցեր և առաջադրանքներ
- Գուշակեցի՞ր, թե որ գրքից է հատվածը: Եթե գուշակեցիր, նշի՛ր գրքի և հեղինակի անունը: Ջանի Ռոդարի
- Գրի՛ր առավոտ, սանդուղք, պարտեզ բառերի հոմանիշները: առավոտ — լուսածագ սանդուղք — աստիճան պարտեզ — պարտիզակ
- Գրի՛ր գեղեցիկ, առավոտյան, վերև, երկար բառերի հականիշները: գեղեցիկ — տգեղ առավոտյան — երեկոյան վերև — ներքև երկար — կարճ
- Քմահաճույք բառը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր, որոշիր կազմությունը (բառի բաղադրիչների մասին կարդա՛, վերհիշի՛ր, մուլտֆիլմը դիտի՛ր այստեղ ): քիմ + հաճ + ույք